ՌԴ մեկնել ցանկացող մի խումբ հայեր երեք շաբաթ շարունակ Բագրատաշենում են։ «Անելանելի դրության մեջ ենք։ Մեզ հետ կան հղիներ, անչափահասներ։ Արդեն ֆինանսական միջոցների հատում ա մեզ մոտ սկսվել, մեքենաների մեծ մասն ավտոփոխադրման միջոցներով ուղարկել ենք ՌԴ, մնացել ենք աստիճաններին, նստարաններին, փող չունենք, մեկս մյուսից փող ենք խնդրում, որ յոլա գնանք»,- ասել է քաղաքացիներից մեկը՝ ակնկալելով օգնություն համապատասխան մարմիններից։