«Երեխաներս մոր կարոտից ջերմում են, ինձ են ուզում, ու ես ոչ մի կերպ չեմ կարողանում գնալ Ռուսաստան: Ես պահանջում եմ, որ մեզ ինչ-որ կերպ ուղարկեն Ռուսաստան, մենք հասնենք մեր ընտանիքներին, արդեն 6 ամիս Հայաստանում եմ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացին:
«Մարտի 1-ին եկել եմ հայրիկիս հուղարկավորությանը և մնացել եմ էստեղ, չեմ կարողանում գնալ: Դիմել ենք ամեն տեղ, մեզ կա՛մ պատասխան չեն տալիս, կա՛մ ասում են՝ հնարավոր չէ, սահմանները փակ են: Էստեղ մի կերպ եմ ապրում՝ սրա տանը, նրա տանը»,- ասաց քաղաքացին:
ՌԴ մեկնել ցանկացող մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ եկել է բուժման համար ու մինչև հիմա չի կարողանում վերադառնալ Ռուսաստան․
«Իմ ընտանիքն էլ ա մնացել էնտեղ, ես էստեղ եկա բուժման համար ու մինչև հիա մնացել եմ, չեմ կարողանում գնալ: Էստեղ մենակ եմ, ես չգիտեմ ոնց ա լինելու իմ վիճակը, 3-րդ կարգի հաշմանդամ եմ, փորձել եմ աշխատել, բայց որտեղ դիմում եմ ջահել տղաները վիրավորական տոնով ասում են' «մորքուր ջան, 25-30 տարեկան լինեիր՝ կընդունեինք», ու հիմա, նույնիսկ աման լվացողի գործ չեմ կարում գտնեմ, իսկ էնտեղ խանութներում եմ աշխատել. Ռուսաստանում հարգում, ընդունում են: Կառավարությունը թող լսի մեր ձայնը, տաքուկ սենյակներից իջնի, լսի ժողովրդին, մեղկ են, ինչքան կարելի ա, մարդիկ վարկերի տակ ճռռում են»: