ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող' «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագրով այս տարի Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա: Ինչպես տեղեկացրեցին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից, շահառու համայնքներն են' խոշորացված Ախթալան, Արագածավանը, Արենին, Գլաձորը, Եղեգիսը, Եղվարդը, Ճամբարակը, Շնողը, Շողակաթը, Սարչապետը, Սիսիանը, Տաշիրը և Օձունը:

Համայնքներին տրված տեխնիկան ներառում է' ինքնաթափ մեքենա, կոմբայն, միկրոավտոբուս, բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, տրակտոր, համակցված ճանապարհային մեքենա, արտաճանապարհային տեխսպասարկման մեքենա և գյուղատնտեսական ու կոմունալ սպասարկման աշխատանքներում կիրառվող անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներ' թվով 46 հատ: Դրանք ձեռք են բերվել Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով'ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ:

Ծրագիրը կրում է շարունակական բնույթ: