ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մեր ուղևորահոսքերն ապահովելու նպատակով օդային սահմանների բացման վերաբերյալ երկխոսության մեջ ենք մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ:
Ցամաքային սահմանով օտարերկրացիների մուտքի արգելքը շարունակում է գործել»: