ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ քննարկվում է դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը․
«Հանրային քննարկման ենք ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը, որի շրջանակներում նախատեսում ենք․
1) տնային պայմաններում սովորողի կրթական աջակցության անհնարինության դեպքում' հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպում, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար,
2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով սովորողի ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծում,
3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցում»: