Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 15-ի ցերեկը, 18-20-ը առանձին շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

 

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-17-ը աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով: 

Երեւանում օգոստոսի 15-ի երեկոյան, 16-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկը` +29 +31:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` +7 +12, ցերեկը +18 +23,

Կոտայքի լեռներում գիշերը` +7 +12, ցերեկը` +18 +23,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +14 +17, ցերեկը` +26 +29,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +7 +12, ցերեկը` +18 +23,

Լոռիում գիշերը` +8 +13, ցերեկը` +18 +23,

Տավուշում գիշերը` +14 +18, ցերեկը` +23 +28,

Արագածոտնի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը` +18 +23,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +14 +17, ցերեկը` +27 +30,

Արարատում գիշերը` +14 +18, ցերեկը` +28 +31,

Արմավիրում գիշերը` +14+18, ցերեկը` +28 +31,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +7 +12, ցերեկը` +18 +23,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +14 +18, ցերեկը` +28 +31,

Սյունիքի հովիտներում գիշերը` +15 +19, ցերեկը` +25 +29,

Սյունիքի նախալեռներում գիշերը` +9 +14, ցերեկը` +19 +21,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +9+14, ցերեկը` +21 +23 (հովիտներում գիշերը` +15 +19, ցերեկը` +25 +28):