ԱՄՆ-ն կորոնավիրուսային թեստ է հաստատել, որն օգտագործում է հիվանդի թուքը, որը կարելի է հավաքել ցանկացած մանրէազերծ տարայի մեջ:
Այս թեստի անցկացման համար հատուկ բաղադրիչների կարիք չի լինի նուկլինաթթուների էքստրակցիայի համար, որը կիրառվում է այլ թեստերում, որոնց քանակն ամերիկյան լաբորատորիաներում սահմանափակ էր:
CNN հեռուստաալիքի տեղեկություններով թեստի պատասխանը հնարավոր կլինի իմանալ երեք ժամ անց: Թեստի արժեքը լաբորատորիաներում կլինի տասը դոլար: