Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են, և դա պատահական միջադեպ չէ՝ գրում է ekhokavkaza.com-ը:
«Մաղթում եմ Նավալնիին թունավորողներին, որ Ալեքսեյը ապաքինվի և շատ երկար ապրի:
Մեզ միավորողը քաղաքականության մեջ կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականությունն է: Նա խիզախ մարդ է և Ռուսաստանի ընդդիմության ամենահայտնի ներկայացուցիչն է: Վստահաբար, նրան թունավորելը պատահական դեպք չէ:
Նրանք, ովքեր պատվիրել են Ալեքսեյին թունավորելը, ոչ միայն պետք է անվանվեն, այլև հանցագործների հետ միասին պատժվեն օրենքով սահմանված կարգով», – գրել է Սաակաշվիլին Facebook- ում: