Լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լիդիանի հերթական մանիպուլյացիան
     Ապակողմնորոշել կառավարությանը և հանրությանը, թե բա ջերմուկցիների ճանապարհների շրջափակման արդյունքում, ՎԶԵԲ-ը ընդհանրապես լքել է Հայաստանը։ Մինչդեռ նայում ենք ՎԶԵԲ-ի կայքը և տեսնում, որ բանկը շարունակում է իրականացնել իր ներդրումները Հայաստանում այլ ծրագրերով։ Լիդիանի PR բաժինը սովորել է ճշմարտության կեսն ասել, մնացած կեսն էլ` թաքցնել»։