ՀՀԿ ԳՄ նիստին վերաբերող հրապարակման մեջ, որտեղ շոշափվել. Է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը, տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող փաստեր:Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
«Մասնավորապես, հարկ ենք համարում պարզաբանել ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ հիշատակված թեմայով քննարկում չի եղել, եւ բնականաբար' նաեւ նման խոսակցություն չէր կարող լինել»,- նշեց նա:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն' ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը շատ կոպիտ է խոսել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: «Երբ քննարկվել է ապրիլի 9-ին կայանալիք Սարգսյանի երդմնակալության հարցը, ԱԺ նախագահը վստահեցրել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անպայման ներկա է լինելու նիստին: Սակայն Ս. Սարգսյանը խիստ տոնով ընդհատել է Աբրահամյանին՝ նշելով, որ դա իրեն քիչ է հետաքրքրում, եւ, ընդհանրապես, վերջին ժամանակներս Աբրահամյանը չի կարողանում հստակ պատասխաններ տալ խնամուն' Ծառուկյանին առնչվող հարցերին»,- գրել է թերթը: