Ընթացիկ քննարկումներ էին, անդրադարձել ենք թե արտաքին քաղաքական հարցերին և թե ՀՀ-ում բարեփոխումների կարգերին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ նիստից հետո ասաց «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Ինչ վերաբերում է կառավարության կողմից ՍԴ թեկնածուի առաջադրմանը, այդ մասին քննարկում չի եղել»,-նշեց Մակունցը։
Հարցին, թե ՍԴ դատավորի այլ թեկնածուներ լինելո՞ւ են, Մակունցը նշեց, որ այդ հարցին անդրադարձ չի եղել։
Դիտարկմանը, թե քննարկման ժամանակ անդրադարձել են Ադրբեջանում գերի ընկած սպային, Մակունցը պատասխանեց, որ այդ մասին չեն խոսել։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու պետական մակարդակով չնշվեց Անկախության հռչակագրի 30-ամյակը, Մակունցը պատասխանեց․ «Այդ հարցի հասցեատերը ես չեմ»։
Հարցին, թե Վարդենիսում կորոնավիրուսի նոր բռնկում կա, քննարկե՞լ են այդ հարցը և հնարավո՞ր է, որ արտակարգ դրությունը երկարացվի, Մակունցը նշեց, որ այս պահին նման քննարկում չի եղել։