Այս պահին ապամոնտաժվում են մետրոյի Երիտասարդական կայարանում տեղադրված կրպակները:

Նշենք, որ այսօր համացանցում տարածվել էին լուսանկարներ, որտեղ երևում էր, որ նույն կայարանում կրպակներ են տեղադրվել՝ նեղացնելով հետիոտների համար նախատեսված անցումը:

Լուսանկարը՝ Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից: