Երկու լիբանանահայ բժիշկների ընտանիքներ բնակության են տեղափոխվել Արցախ՝ Շուշի քաղաք: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

«Արցախը շարունակում է լիբանանահայության կողքին լինել: Բեյրութի աղետալի պայթյունից հետ Արցախը ոչ միայն հումանիտար օգնություն ուղարկեց Լիբանան, այլև շարունակաբար իրականացնում է հանգանակություն լիբանանահայության կարիքների համար: Համայնքին հատկացվել է 25 մլն ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստակամ են 100-150 հայրենադարձ ընտանիքներ ընդունել»,- հայտնում են գրասենյակից: