Charite կլինիկայի բժիշկները, որտեղ բուժում է ստանում ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որևէ քաղաքական ճնշման չեն ենթարկվում: Նման հայտարարություն է արել Գերմանիայի կառավարության ներկայացուցչի տեղակալ Ուլրիքե Դեմերը:

 

«Դաշնային կառավարության կողմից լիակատար վստահություն կա Charite-ի բժիշկների աշխատանքի հանդեպ»,- ասել է Դեմերը: Նրա խոսքով, Բեռլինն արձագանքում է բուժող բժիշկների կլինիկական եզրահանգումներին, որոնք կազմվում են առանց որևէ քաղաքական ճնշման: