Ֆինլանդիայի տրանսպորտի նախարարությունը փոփխություններ է մշակում օրենսդրության մեջ, որոնք տրանսպորտային ընկերություններին կպարտադրեն երկիր մուտք գործող անձանցից պահանջել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք: Այդ մասին հաղորդել է գերատեսչությունը:
Սպասվում է, որ փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները խորհրդարանի քննարկմանը կներկայացվեն սեպտեմբերի 7-ին և կգործեն մինչև դեկտեմբերի 31-ը:
Ֆինլանդիայի սահմանը փակ էր մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը, որից հետո նախարարների կաբինետը յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ վերանայում է աշխարհի այն երկրների ցուցակը, որտեղից արգելված է զբոսաշրջիկների մուտքը: