«Աղջկաս նշանդրեքի օրը ես չեմ իմացել, որ վարակված եմ: Նշանդրեքը եղել է ուրբաթ օրը, ես թեստը հանձնել եմ շաբաթ օրը, իսկ արդեն կիրակի` ստացել եմ թեստի դրական պատասխանը»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:
Մեզ հետ զրույցում քաղաքապետն ասաց, որ առողջական լուրջ գանգատներ չի ունեցել, միայն ջերմել է. «Տաքությունս քանի օր էր, ինչ 37 աստիճան էր ու չէր իջնում: Դե ես էլ զգուշավոր մարդ եմ, շաբաթ օրը գնացի ինքնակամ թեստ հանձնեցի ու պարզվեց, որ կորոնավիրուսով վարակված եմ»,- նշեց նա:
Ըստ Արմեն Ավետիսյանի` ստեղծված իրավիճակը այդքան էլ ցավալի չէ. «Նշանդրեքին վարակել եմ ընտանիքիս, և 30 հյուր կար հրավիրված` իրենցից էլ 20-ին»,- ընդգծեց քաղաքապետը:
Նշենք նաև, որ քաղաքապետը մեկուսացել է հիվանդանոցում, իսկ ընտանիքի մնացած անդամները տանն են: Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ իր ինքնազգացողությունը գերազանց է: