Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ պատահական չէ, որ ինքը հիվանդացել է կորոնավիրուսով: Նրա կարծիքով ՝ այդ հիվանդությունով իրեն «կանխամտածված վարակել են»՝ գրում է mk.ru-ն:
«Նրանք ինձ կանխամտածված վարակեցին կորոնավիրուսով: Մենք հիմա հետաքննում ենք դա», – ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի առաջնորդի այս խոսքերը ֆեյսբուքում մեջբերել է «Գորդոն» հրապարակման գլխավոր խմբագիր Ալեսյա Բացմանը, որը ներկա էր Լուկաշենկոյի՝ Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցին:
«Նրանք կարող են նաև ինձ վրա կրակել, բայց ես ոչ մի տեղ չեմ վազելու», – ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ հիվանդությունը ոտքի վրա է տարել և թեթև: