Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնությամբ բանակցություններ է վարել «Վագների»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր առավոտյան Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանի հարավում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ կապված տիրող իրավիճակի մասին։ Պետությունների ղեկավարները պայմանավորվել են համատեղ գործողությունների մասին <...> Որպես պայմանավորվածությունների շարունակություն, <... Բելառուսի նախագահը բանակցություններ է վարել Եվգենի Պրիգոժինի հետ, բանակցությունները տևել են ամբողջ օրը, արդյունքում համաձայնության են եկել Ռուսաստանի տարածքում արյունալի ջարդեր սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ։ Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի՝ «Վագներ» ընկերության զինված անձանց տեղաշարժը դադարեցնելու և լարվածությունը թուլացնելու համար հետագա քայլեր ձեռնարկելու առաջարկը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը նաեւ հայտարարել է, որ այժմ կա իրավիճակի ընդունելի լուծման նախագիծ՝ «Վագների»-ի մարտիկների անվտանգության երաշխիքներով։