Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նա և իր ընտանիքը չեն պատրաստվում երկրից որևէ տեղ փախչել այն դեպքում, եթե նա դադարի պաշտոնավարել։ Այդ մասին Լուկաշենկոն ասել է ռուսական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ։
«Ես վախկոտ չեմ և չեմ վախենում։ Այսինքն՝ որևէ տեղ չեմ փախչել և չեմ էլ պատրաստվում։ Եվ իմ երեխաները նույնպես ոչ մի տեղ չեն գնա»,- ընդգծել է Բելառուսի նախագահը։