Եմենում շիա ապստամբները համաձայնել են դադարեցնել բախումները կառավարական ուժերի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ապստամբների ղեկավար Աբդ ալ Մելիք ալ Հուին իր երկու ներկայացուցիչներին հորդորել է ստորագրել համաձայնագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:

 

Մայրաքաղաք Սանայի մերձակայքում արդեն մի քանի օր է' թեժ մարտեր են ընթանում շիա ապստամբների և կառավարական ուժերի միջև: Սեպտեմբերի 18-ին ապստամբներին հաջողվել էր մտել մայրաքաղաք:

 

Վերջին մի քանի օրերի ընթացքում սպանվել են 45 ապստամբներ և կառավարական ուժերի 15 անդամներ:

 

Եմենում ստեղծված լարված իրավիճակի պատճառով արտասահմանյան, նաև արաբական ավիաընկերությունները 24 ժամով դադարեցրել են չվերթները մայրաքաղաք Սանա: Նշված ժամկետը, սակայն, կարող է երկարաձգվել: