SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Սեպտեմբերի 5-ին, ժամը 09:55-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որով ահազանգողը հայտնել է, որ Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում գտնվող այգում մի տղամարդ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և ի ցույց դնելով սեռական օրգանը, զբաղվում է ձեռնաշարժությամբ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները նշված այգուց ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Դ.-ին, ով ոստիկանությունում խոստովանական բացատրություն է տվել, որից հետո բաց է թողնվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Հովհաննես Դ.-ն աշխատում է Հայաստանի առաջատար բանկերից մեկում, որպես վարկային մասնագետ: