Օրեր առաջ Մալդիվյան Մաաֆուշի կղզում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել բրիտանուհի զբոսաշրջիկ՝ լողափում լողազգեստ հագնելու համար:
Ոստիկաններին կանչել էին լողափի հանգստացողներն, ովքեր համարել էին, որ բրիտանուհու լողազգեստը չափազանց գրգռիչ է:
Կնոջը տարել են բաժանմունք, որտեղ նրա նկատմամբ մեղադրանք են առաջադրել անպարկեշտ պահվածքի համար, քանի որ կղզու մի շարք լողափերում արգելված է չափազանց բաց լողազգեստներով կրելը:
Այնուամենայնիվ, մի քանի ժամ անց կնոջից ներողություն են խնդրել ու ազատ արձակել: