Լողափում անծանոթ տղամարդը ստիպել է երիտասարդ աղջիկներին ծածկվել, տեսանկարահանվել է և հայտնի դարձել համացանցում: Համապատասխան տեսանյութը հայտնվել է TikTok-ում:

18-ամյա Միան (Միա) նկարահանել է անծանոթ տղամարդուն, ով մոտեցել է իրեն և իր ութ ընկերներին Կոլորադո նահանգի Ֆորտ Քոլինզ քաղաքի լողափում: Տղամարդը ներկայացել է որպես Լոգան Դորն և աղջիկներին հորդորել փոխել հագուստը, քանի որ, իր կարծիքով, նրանք «պոռնոգրաֆիա են ցուցադրում» փոքր երեխաներին:

«Դուք միակ բանն եք, որը աչք է գրավում: Կգա մի օր, երբ դուք դեմ առ դեմ կհանդիպեք Աստծո հետ: Ես ձեզ չեմ մեղադրում, դուք ինքներդ պետք է մտածեք, թե ինչով եք գալիս ծովափ: Դուք պետք է հարգեք ինքներդ ձեզ», - Դորնը կշտամբել է դեռահասներին: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են աղջիկները տղամարդուն խնդրում հեռանալ, սակայն նա անտեսում է նրանց խնդրանքները: Տեսանյութը դարձել է վիրուսային և հավաքել 2.4 միլիոն դիտում:

Օգտատերերը հրապարակման մեկնաբանություններում քննադատել են Դորնի պահվածքը: «Նա մոլագարի տեսք ունի», «Սա անձնական սահմանների իսկական խախտում է», «Իսկ եթե մեծահասակ չլինեի՞ն: Կարծես ոտնձգություն է»,« Ես ատում եմ տղամարդկանց», - գրել են նրանք:

Ավելի ուշ Դորնը միջադեպի վերաբերյալ պատասխան տեսանյութ է հրապարակել: Նրա խոսքով՝ իր ընտանիքի հետ հանգստանում էր, իսկ հարազատներից մեկը ցանկանում էր լքել լողափը «ուսանողների պատճառով, որոնք չափազանց շատ բան են ցույց տալիս»:

«Այդ պահին ես զգացի, որ արդարացի զայրույթը պատել է ինձ: Հավաքեցի Սուրբ Հոգու քաջությունը' դիմադրելու այդ կանանց: Երիտասարդ տարիքում պոռնոգրաֆիայի հետ ծանոթանալը ոչնչացրեց իմ հոգեբանությունը, ուստի ես որոշեցի երեխաներին պաշտպանել դրանից», - բացատրել է նա: