ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանվել են անվտանգության նոր և որոշ դեպքերում վերանայված կանոններ' արտակարգ դրության շրջանում գործելու թույլտվություն ունեցող ոլորտների համար։
Պայմանավորված սահմանափակումների որոշ մեղմացմամբ' սկսել են գործել նաև գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը' մի շարք ուղղություններով, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնցում սահմանված անվտանգության կանոնների վերահսկողությունը ևս վերապահվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։