«Իրավունք» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն' շուտով սպասվում է առնվազն երկու' առողջապահության եւ ԿԳՄՍ նախարարների հրաժարականները: Ըստ աղբյուրի' վերջիններիցս դժգոհ են իշխող խմբակցության պատգամավորները:
Ըստ լուրերի' այդ հարցի լուծումը կուսակիցներին խոստացել է անձամբ առաջին դեմքը, որին եւս ձեռնտու է այդ գերսկանդալային նախարարներից հրաժարվել' նրանց վրա բարդելով մի շարք սկանդալներ, ամենակարեւորը կորոնավիրուսային ձախողման ողջ պատասխանատվությունը»: