Հայաստանում ՌԴ դեսպանությունը տեղեկացնում է, որ Ռուսաստան մուտքի իրավունք է տրվում ընտանիքի վերամիավորման և մի շարք այլ մարդասիրական դեպքերում:

«Բոլոր օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կարող են Ռուսաստանի Դաշնություն մեկնել, եթե կան մի շարք հիմքեր, որոնք, նախևառաջ, պայմանավորված են մարդասիրական գործոններով:

Այսպիսով, թույլատրվում է Ռուսաստան մեկնումը՝ ընտանիքների վերամիավորման և մի շարք այլ մարդասիրական դեպքերում»,- հայտնում են դեսպանությունից: