ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատաասխանի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչու Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ընթացքում ձեռնպահ քվեարկեց Բելառուսում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրման հարցի քննարկմանը:
Վարչապետը հիշեցրեց, որ դեռևս 2018-ի հեղափոխության ժամանակ հայտարարել են, որ հեղափոխությունը ներհայաստանյան օրակարգ է և իրենք չեն պատրաստվում հեղափոխությունը արտահանել կամ ներմուծել:
«Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում այնքան դարդ ու ցավ ունի, որ մեզ մեր սեփական դարդերն ու ցավերը հերիքում են»,- ասաց նա: