Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց ոսկե ձկնիկի մասին:
«Մեկը ոսկե ձկնիկ է բռնում, որն ասում է, որ երեք ցանկություն կկատարի: Այդ մարդն ասում է, որ ուզում է մեկ միլիոն դոլար G կարգի Մերսեդես և առանձնատուն, սա՝ մեկ»:
Հիշեցնենք, որ G կարգի Մերսեդեսի մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև երեկ, երբ մասնակցում էր Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի բացմանը: