«Հրապարակ». Հակված չեն Ալեն Սիմոնյանին «զոհաբերել» հանուն Սորոսի
9:54 - 17.Սեպտեմբեր.2020
«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամները»՝ առավել հայտնի որպես Սորոսի հիմնադրամ, դիմել է ԱԺ նախագահին` պահանջելով ձեւավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, որը կքննի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի վարքը։ Սորոսականներին վրդովեցրել է, որ Սիմոնյանը «Հրապարակին» տված հարցազրույցում հանդգնել է ասել․ «Սորոսն ո՞ւմ շունն է, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենա»։ Երեկ տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմն արդեն իր եզրակացությունն ուղարկել է ԱԺ խմբակցություններին, եւ հիմա խմբակցությունները պետք է որոշեն՝ ձեւավորե՞ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով եւ Ալեն Սիմոնյանին հրավիրեն բացատրություն տալու, թե՞ ոչ։
Մենք տեղեկացանք, որ ԱԺ երեք խմբակցություններն էլ հակված չեն փոխխոսնակին «զոհաբերել» հանուն Սորոսի հիմնադրամի, նույնիսկ ընդդիմադիրներն այս հարցում, պարզվում է, նրա կողմից են։ Իսկ Ալեն Սիմոնյանի հարազատ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես երեկ մեզ ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, նախընտրում է սպասել, մինչեւ ստեղծվի էթիկայի մշտական հանձնաժողով, եւ այդ ժամանակ արդեն ով ինչ հարցով կցանկանա, թող դիմի հանձնաժողովին։ Նախագիծը, ի դեպ, արդեն պատրաստ է ու շուտով կդրվի շրջանառության մեջ։ Այսինքն՝ իրենք այդպիսով մերժում են Ալեն Սիմոնյանի հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու առաջարկը։ Մակունցն ասաց, որ այս պահին ձեռնպահ են մնում ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելուց, քանզի բազմաթիվ դեպքեր են եղել, որոնք առնչվել են նաեւ ընդդիմադիրներին, եւ իրենք նույն հիմնավորմամբ մերժել են։
Առաջարկում ենք նաև
15/10/24 23:25
Ադրբեջանը չի համարում շփումների պատուհանը փակված․ Միջխորհրդարանական միության քարտուղարը՝ Ալեն Սիմոնյանին
29/06/24 09:10
«Հրապարակ». Մի ապահարզանի պատմություն. Սուրեն Պետրոսյանի նկատմամբ անվստահություն առաջացել է դեռ Կիրանցից
19/06/24 08:20
«Հրապարակ». ՔՊ-ական նախկին պաշտոնյայի դեմ մեծ ծավալի չարաշահումների փաստով վարույթ է հարուցվել
14/06/24 14:38
Անժելա Թովմասյանը դարի հաճոյախոսությունն արեց Ալեն Սիմոնյանին․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
01/05/24 08:35
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
01/02/24 14:48
Սիրտս վկայում է՝ ընտրություններից առաջ Նիկոլը կալանավորելու է իր եղբորը՝ Արտակ Փաշինյանին․ Զոհրաբյան
13/09/23 11:18
Ալեն Սիմոնյանին զայրացրեց թիմակիցների շատախոսությունը. նա նկատողություն արեց (տեսանյութ)
28/01/23 11:45
Դժվար թե գտնվի մի տուն, որտեղ չեն խոսում զինծառայողների սխրանքներից. Ալեն Սիմոնյանի ուղերձը
19/04/22 12:39
ԱԱԾ-ն առաջարկում է անձնական բժիշկ տրամադրել Ալեն Սիմոնյանին
02/08/21 16:21
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները բոյկոտեցին նիստը՝ Ալեն Սիմոնյանին ներկայացնելու ժամանակ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան