Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ինքնաթիռ են խոցել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության Լուրեր լրատվականի եթերում ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նշենք, որ խոսնակն այլ մանրամասներ չհայտնեց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։

«Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%», - գրել էր նա։