Արծրուն Հովհաննիսյանը այս անգամ ճեպազրույց է տալիս Վարդենիսից.
«Մեր հետևում քաղաքացիական ավտոբուսն է, նույնիսկ, պետհամարանիշները կարող եք ֆիքսել, որին ադրբեջանական ԶՈՒ-երը թիրախավորել են մարտական ԱԹՍ-ով: Խաղաղ բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներին և ենթակառուցվածքներին հարվածներ են հասցրել և այստեղից հետո գնալու ենք այլ համայնքներ, որտեղ նորից թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտները: Սա արդեն փաստական ապացույց է, որովհետև այս հարցը բարձրացնում էին, և անգամ խառնվել էին «Время покажет» լրատվամիջոցները, որ ցույց տանք, ապացուցենք՝ ՀՀ տարածքը, կոնկրետ, ենթարկվել է ագրեսիայի»,- նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև նշեց, թե այս պահին որ համայնքների խաղաղ բնակչությանը կան ուղղված հարվածներ. «Այս պահին ունենք տեղեկություն, որ կան հարվածներ Մեծ Մասրիկի և մեկ այլ գյուղի քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների ուղղությամբ»,- ընդգծեց նա: