Ինչպես գիտենք՝ Արդրբեջանը հերթական ագրեսիան է սանձազերծել Արցախի խաղաղ բնակչության դեմ նպատակ ունենալով ռազմական ճանապարհով լուծել Արցախյան հակամարտությունը: Սակայն, նշենք, որ ագրեսորը մնացել է միայնակ՝ ողջ միջազգային հանրությունը միանշնակ դատապարտել է ադրբեջանական ագրեսիան և իր աջակցության խոսքը ուղղել հայկական կողմերին: Իլհամ Ալիևը, ինչպես երևում է, մնացել է ահաբեկչական խմբավորումների, Թուրքիայի, Պակիստանի և Աֆղանստանի հույսին: Համաձայնեք՝ Ադրբեջանին սատարող երկրների այս փոքրաթիվ ցանկն ու նրա որակը շատ խոսուն են: 

Մինչդեռ՝ Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ եւ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչը դաժան բախումների է հանգեցրել, որոնք զոհերի պատճառ են դարձել քաղաքացիական բնակչության շրջանում 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ: «Ադրբեջանի կողմից չհրահրված եւ շարունակվող հարձակումներն Արցախի վրա պետք է դատապարտվեն ամենախիստ ձեւով: Ագրեսիայի այս գործողություններն արդեն կյանքեր են խլել եւ տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի խախտումից ընդամենը երկու ամիս անց»,- գրել է նա Twitter-ում: 

 

Բելգիայի հոլլանդախոս SCEPTR հայտնի պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական վերջին բախումներին՝ դատապարտելով Թուրքիա և Ադրբեջանի ագրեսիան: 

Նիդերլանդների խորհրդարանի պատագամովոր, Քրիստոնեական միություն կուսակցության խոսնակ Ջոել Ֆորդևինդը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պատգամավորը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոն դատապարտել է «Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ», ինչպես նաև բանակցային գործընթացի վերականգնման և խաղաղ կարգավորման կոչ է արել: 

«ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարությունը վճռականորեն դատապարտում է Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում՝ ամբողջովին անտեսելով հակամարտությունների խաղաղ կարգավորման հասնելու ՄԱԿ-ի կոչերը»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Ալմարգոյի հայտարարության մեջ: 

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքայի սանձազերծած ռազմական էսկալացիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Փալոնը նշել է, որ պետք է քայլեր ձեռնարկել ագրեսոր երկու պետություններին պատասխանատվության ենթարկելու համար: 

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի գործողությունները 

Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) արտաքին հարցերով խոսնակ Միշայել Գալերը եւ մեծությամբ երկրորդ խմբակցության՝ Սոցիալիստների ու դեմոկրատների առաջադեմ դաշինքի (S&D) արտաքին հարցերով համակարգող Տոնինո Պիցուլան անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ 

Տեղի ունեցողը հանցագործություն է․ «լազարեւյան ակումբը»՝ ղարաբաղյան ճակատում սկսված սրացման մասին; 

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հիշեցրել է, որ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել են Հունաստանի և Հայաստանի միջև բարեկամական ամուր կապերը։ Հունաստանը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածությունը մեղմելու ջանքերին։ 

Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանը տարածել է իր գործընկեր, Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյի՝ ամբողջ բարեկամական խմբի անունից Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ սանձազերծած ագրեսիան և դրան աջակցող թուրքական պաշտոնական հռետորաբանությունը դատապարտող հայտարարություն: 

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տարածել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեներում ԵՄ պատվիրակության անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի մամլո հաղորդագրություն, որով վերջինս դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան: