Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում իրավիճակի սրումը։
Ինստագրամյան իր էջում, մասնավորապես, գրել է.
«Սովորաբար չեմ սիրում քաղաքական որևէ հայտարարություն անել, քանի որ իմ «աշխատանքն» է համախմբել մարդկանց՝ սեր տարածելով երաժշտության միջոցով: Բայց շատ դժվար է լռություն պահպանել, երբ մարդիկ, ում ճանաչում ես, անմեղ, խաղաղ բնակիչներ հարձակումների, հրետակոծման, ռմբակոծման են ենթարկվում Ադրբեջանի լայնամասշտաբ մարտական գործողությունների ընթացքում։
Հենց հիմա Հայաստանը հարձակման է ենթարկվում Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանի կողմից: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ագրեսիա է սկսել Արցախի նկատմամբ՝ հարվածներ հասցնելով քաղաքացիական բնակչությանը, կրակ բացելով Ստեփանակերտի եւ այլ շրջանների ուղղությամբ: Հայաստանը դատապարտում է այս ակտը։ Հետեւանքների ամբողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի՝ զինվորական եւ քաղաքական ավտորիտար ռեժիմի վրա՝ Թուրքիայի ռազմական աջակցությամբ, որը 4000 վարձկանների է վարձել (կարծես ցանկանալով կրկնել Հայոց ցեղասպանությունը)։
Այս պասին Արցախի սահմանների ողջ երկայնքով ծանր մարտեր են ընթանում Ադրբեջանի գրոհների պատճառով, որոնք հակասում են Ժնեւի կոնվենցիային։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը ոչ միայն ռասիստական է ու ֆաշիստական, այլեւ ցույց է տալիս ցեղասպան միտումների տարրերը»,- հայտարարել է Տիգրանը։