Թուրքիան հիասթափվել է պատերազմի ընթացքից, որովհետև մենք ունենք հերոսական ժողովուրդ և հերոսական երիտասարդություն, որը պատրաստ է կռվել ու մեռնել հայրենիքի համար։ Որովհետև ունենք երիտասարդ, ով 18 տարեկան է և ով արդեն հասցրել է այդ տարիքում ոչնչացնել 9 զրահատեխնիկա: Ուզում եմ հայտարարել. Արցախն իր պատմության մեջ երբեք չի գրավվել և երբեք չի գրավվելու: Այս մասին ճեպացրույցի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

ԱՀ նախագահը հավելեց՝ անցնող 4 օրում մեր կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ Առաջին արցախյան պատերազմում։