Արցախի գյուղատնտեսության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար: Մեզ անհրաժեշտ են միայն մեր կողմից մատնանշված ապրանքներն ու ապրանքատեսակները: Այս պահին պարենի խնդիր չկա, առավել ևս՝ արագ փչացող։ Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ներկայացնում ենք այս պահին անհրաժեշտ ապրանքների ցանկը․
ծխախոտ,
շշալցված ջուր,
երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք,
խտացրած կաթ,
սուրճ,
պահածոյացված սնունդ,
հիգիենայի պարագաներ (արական և իգական):
Աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար խնդրում ենք հետևել Արցախի տեղեկատվական շտաբի հորդորներին։