Հայաստանի և Արցախի համար կարևորագույն պայքարի այս օրերին մեր երկիրն ու բանակն առավել քան երբևէ ունեն բոլորիս՝ անհատների, ժողովրդի, կազմակերոպությունների աջակցության կարիքը։
«ՍԱՍ Գրուպը» այս անգամ ևս անմասն չմնաց հայրենանվեր գործունեությունից՝ ցուցաբերելով 25․000․000 դրամի աջակցություն մեր զորեղ բանակին։
Գումարային օժանդակությունից զատ «ՍԱՍ Գրուպը» Շուշի ու Հադրութ է ուղարկել նաև մեծաքանակ սնննդամթերք և հիգիենայի պարագաներ՝ հայտնելով իր զորակցությունն անպարտելի հայ զինվորին։
Երբ մենք միասնական ենք և ունենք միայն մեկ, գերագույն նպատակ ՝ մենք անպարտելի ենք։ Ուժ, համբերություն և հաղթանակ հզոր ժողովրդի հզոր բանակին։