Ադրբեջանը կրակել է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի բնակելի տարածքների ուղղությամբ։ Այս մասին նշել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

-Ի՞նչ արձագանք եք դուք ակնկալում Ուկրաինայից։

-Չեզոք: Ես հասկանում եմ, թե որքան զգայուն են նմանատիպ թեմաները Ուկրաինայի և նրա քաղաքացիների համար, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ Ղարաբաղում տեղի ունեցածի հետ ցանկացած զուգահեռներն անտեղի են։ Մի փաստ կներկայացնեմ․ հետխորհրդային տարածաշրջանի միակ ինքնորոշված պետությունը Լեռնային Ղարաբաղն է։ Այն ինքնորոշվել է Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում նույն հիմքով, ինչ Հայաստանը, Ուկրաինան և Ադրբեջանը։

-Հայաստանը հաղորդում է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտին հարվածներ հասցնելու մասին։ Արդյոք տեղյակ եք, թե ի՞նչ տեսակի զենք են կիրառել և կա՞ն արդյոք կորուստներ։ Եվ ի՞նչ է առկա ենթակառուցվածքների դեպքում։

- Գիտեք, հարցը նրանում չէ, թե ինչ տեսակի զենքից են կրակել, այլ այն, որ կրակել են, և ոչ միայն Ստեփանակերտի ուղղությամբ, այլ ամբողջ բնակելի տարածքների ուղղությամբ, ներառյալ Հայաստանի բնակելի տարածքների ուղղությամբ։ Սրանք փաստեր են։ Իհարկե, երկու կողմից էլ զոհեր կան այդ ագրեսիայի արդյունքում։ Իհարկե Ադրբեջանը կրում է անհամաչափ մեծ կորուստներ, սակայն բոլոր դեպքերում այս ագրեսիան որևէ կերպ արդարացված չէ։ Առավել ևս, որ Ադրբեջանի թիկունքում առկա է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը, իսկ առաջնագիծ նրանք ուղարկում են ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին։

-Դուք ապացույցներ ունե՞ք թուրքական ներգրավվածության։ Եթե այո, ապա ինչպիսի՞։

- Բազմաթիվ ապացույցներ, հենց միայն այն, որ F16 ինքնաթիռը, որը մեք համոզված ենք, խոցել էր հայկական ինքնաթիռը, այն հենց հիմա և ոչ միայն այդ մեկը տեղակայված է Ադրբեջանում և մասնակցում են այս մարտական գործողություններին՝ թուրքական ԱԹՍ-ներ, հարվածային ԱԹՍ-ներ, որոնք կառավարվում են հենց թուրքական կողմից։

-Կցանկանայինք ձեզնից որքանով հնարավոր է շատ տեղեկանալ այլ երկրների դերակատարության մասին։ Մասնավորապես, Իսրայելի դեպքում, ինչո՞ւ հետ կանչվեց դեսպանը։ Ինչպիսի՞ դերակատարություն ունի Իսրայելը։ Ինչպե՞ս եք դուք այն գնահատում։

-Հարցն այն է, որ Իսրայելից դեսպանը ետ է կանչվել խորհրդակցությունների համար։ Դա կապված է նրա հետ, որ մենք գիտակցում ենք, թե ինչ է բիզնեսը, երբ այսօրվա ագրեսորին վաճառում են զենքեր, սակայն երբ այդ զինամթերքը ուղարկվում է մարտական գործողությունների ժամանակ, դա անընդունելի է։ Խոսքը դրա մասին է, դա վերաբերում է ցանկացած պետության, ոչ միայն Իսրայելին, որը մարտական գործողությունների թեժ պահին մեր հակառակորդին զենք է մատակարարում, այն դեպքում, երբ այն իր յուրաքանչյուր հարձակման ժամանակ անընդհատ զենք է կորցնում։ Այսինքն, դա նշանակում է ռազմական գործողությունների ձգձգում, հակառակ ՄԱԿ ԱԽ-ի խորհրդակցությունների ժամանակ արված կոչերին, հակառակ ԵԱՀԿ կողմից հնչած կոչին, և ամենակարևորը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների նախագահները միանշանակ հայտարարեցին ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին։