Աբխազիայի հայ համայնքն Արցախի ժողովրդին օգնելու համար հանձնաժողով է ստեղծել: Մարդասիրական ակցիա սկսելու մասին Սուխումում հայտարարել է Աբխազիայի հերոս, Աբխազիայի հայկական համայնքի նախագահ Գալուստ Տրապիզոնյանը, գրում է eadaily.com-ը։
Աբխազիայի հայ համայնքի խորհրդի անդամ Սուրեն Քերսելյանը տեղեկացրել է, որ դրամահավաքի անելու նախաձեռնությունը քաղաքացիներինն է, որոնք դիմել են համայնքի ղեկավարությանը: