ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կոչով.
«Սիրելի հայրենակիցներ, մարզերից կենտրոնական հավաքակայան գնացող մեր զորակոչվող տղաներին խնդրում եմ ցուցաբերել տրանսպորտային աջակցություն։
Այն տղաները, որոնք իրենց մարզերից Երեւանի հավաքակայան տեղափոխվելու տրանսպորտային խնդիր ունեն, թող հավաքվեն իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։
Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները՝ նույնպես։
Պրոցեսը՝ շուրջօրյա։ Մարզպետարանների եւ քաղաքապետարանների աջակցությամբ»։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ սա մի նոր Սարդարապատ է, և որպեսզի հակառակորդի ողնաշարը կոտրվի, կոչ էր արել՝ վերջին 1 տարում զորացրվածները ներկայանան Չարբախի զինկոմիսարիատ:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտը, կամավորագրվել է: Այդ մասին Աշոտը գրել էր իր ֆեյսբուքյան էջում. Համածառայակից ընկերներ ջան, եկել է մեր հերթը՝ մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները»: