Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է․ «Եվս մի քանի օր, վախենամ, թե հնագետներն անգամ չկարողանան Գյանջայի տեղը գտնել։
Ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ»։
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած այն տեղեկությունները, թե ,իբր, Հայաստանի ԶՈՒ-երը կրակի տակ են պահում Ադրբեջանի Գյանջա քաղաքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
«Որևէ կրակ Հայաստանից Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ չի վարվում, ուղղակի Ադրբեջանի քարոզչամեքենան պարբերաբար այդպիսի կեղծ տեղեկատվություն է տարածում»,- նշել է Ստեփանյանը: