ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.

«Առաջնագծից այսօր վերադարձած մեր շտապօգնության մեքենաներից է, որով տեղափոխում էին վիրավորների: Էլ տեռորիզմը ո՞նց ա լինում, բուժաշխատողների ուղղությամբ են կրակել: Փառք Աստծո, ողջ են և առողջ: Եկեղեցու և շենքերի վրա կրակողը բուժաշխատողներին էլ կթիրախավորի:

Հ.Գ. Աշխարհի օրենք է, պատերազմի ժամանակ բուժաշխատողները անձեռնմխելի են: Սա կոչվում է տեռորիզմ»