Հայ-ադրբեջանական սահման ԵՄ առաքելություն ուղարկելու գաղափարը կյանքի է կոչվում։ Այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳՆ-ն:
«Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարների եռյակը, որոնք ԵՄ մանդատ ունեն, առաջին անգամ դա հնչեցրել են անցյալ տարվա հունիսին Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ։
Եթե գաղափարը հաջողվի, առաքելությունը կարևոր քայլ կլինի տարածաշրջանում կայուն խաղաղության ճանապարհին»,- ասված է հայտարարությունում: