Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմի համաձայնեցման ուղղությամբ աշխատանք դեռ չի տարվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Մեր գլխավոր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել զինվորականների գծով, համաձայնեցնել հրադադարի վերահսկման մեխանիզմը։ Որքանով ինձ հայտնի է, դեռ այդպիսի աշխատանք չի սկսվել։ Մենք հույս ունենք, որ այդ մեխանիզմի մեկնարկը կտրվի հնարավորինս շուտ», – ասել է նա։