Ռուսական Ռազմատիեզերական ուժերը սկսել են ոչնչացնել ահաբեկիչների պատրաստման ճամբարները Ղարաբաղի պատճառով, գրում է RVVoenkor տելեգրամյան ալիքը։ Այն բանից հետո, երբ սիրիացի գրոհայինները Իդլիբից ուղարկվեցին Ղարաբաղ, սկսվեց ավազակախմբերի պատրաստման վայրերի որոնումները նրանց ոչնչացնելու համար:  Օդային հետախուզությունը սկսեց դիտարկել օբյեկտները, որտեղ հարյուրավոր զինյալներ վերապատրաստվել են տարբեր մասնագիտությունների գծով՝ բանդաների գործողությունները լեռնային և անտառապատ տարածքներում կառավարելու համար: Դասընթացն իրականացրել են թուրք հրահանգիչները: Առավոտյան արդեն ռուսական SU-34- ը և SU-24M- ը հարձակվել են ճամբարի օբյեկտների վրա՝ ներառյալ շտաբներ, ապաստարաններ, քողարկված սարքավորումներ, և ոչնչացրել դրանք: