Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվել է «Լոկոմոտիվ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Էրիկ Սարյանը։
««Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր վիշտն ու իր զորակցությունը հայտնում Էրիկ Սարյանի ընտանիքին և հարազատներին»,- նշված է «Լոկոմոտիվ» ակումբի ֆեյսբուքյան էջում։
Էրիկը 2002 թվականին եղել է «ՄԻԿԱ» ակումբի ֆուտբոլիստ։
««ՄԻԿԱ» ակումբը ցավակցում է ընտանիքին և հարազատներին»,-նշված է ակումբի ֆեյսբուքյան էջում: