Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր այցելեցի Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու հոկտեմբերի 16-ին այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին:
Նորածինն Էդգար և Արևիկ Ավդալյանների 4-րդ երեխան է: Մոնթեի հայրն այժմ գտնվում է Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով:
Հետաքրքրվեցի նորածնի առողջական վիճակով և Հայոց բանակի ապագա զինվորին մաղթեցի երջանիկ ու ապահով մանկություն:
Հայ ազգը այսօր առավել քան երբևէ ունի Մոնթեների կարիք. Թող նման ծնունդները ուղեկից լինեն մեր ազգին»։