Պատերազմի ժամանակ բոլորիս առաջնահերթություններն են փոխվում, բայց այլ վտանգների հանդեպ զգոնությունը չպետք է թուլացնել ոչ մի վայրկյան՝ հատկապես համավարակի։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:
«Սխալներ անում են բոլորը, ես էլ բացառություն չեմ։ Վստահ եմ, որ հանգիստ կհաղթահարեմ, բայց հիմա ավելի զգոն պետք է լինեմ, որ հանկարծ որևէ մեկին չվարակեմ։ Ներող, որ մի քանի օր մեկուսանամ։ Բայց դա չի նշանակում, որ կորում եմ։ Հեռավար կգործեմ մի քանի օր։
Իսկ Արցախում այս օրերին տղաներն ու աղջիկներն ինչ անում են, շնորհակալության համար չեն անում, բայց ես կասեմ շնորհակալություն բոլորին, ում գործը տեսել եմ։ Այս անգամ ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել արդեն ընկալելի ձևակերպմամբ հատուկ զորքերին՝ մեր Սպիտակ բանակին .
Շահեն, Հայկուհի, Դավիթ... բոլորի անունը չեմ կարող նշել, բայց բոլորիդ շնորհակալություն։
Բժշկման ճակատում նույնպես եկեք նորից վերաիմաստավորենք և ամեն վարկյան ինքներս մեզ ասենք՝ մենք միայն միասին կարող ենք և պարտավոր ենք տեր կանգնել մեր առողջությանն ու հայ զինվորի ապաքինմանը։
Աստված պահապան մեր Սպիտակ բանակին։ Վարձքներդ կատար, կյանքեր փրկող հրեշտակնե՛ր»: