‹‹Մեկ ամսում երեխա չի ծնվում››. այսպիսի համեմատությամբ խոսեց քաղաքագետ Թևան Պողոսյանը ընդդիմադիր ուժերի պայքարի, հաջողությունների և ‹‹Հայրենիք›› կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ ‹‹Պատիվ ունեմ›› դաշինքից դուրս գալու և պայքարի նոր ուղի որդեգրելու մասին:
‹‹Ազգային ուժերի պայքարի անցած երկու ամիսները ցույց տվեցին դրական արդյունք, հազարավոր մարդկանց բերեցին այն գիտակցության, որ պետք է գործել, բարձրաձայնել ազգային խնդիրները: Հիմա ժամանակն է այլ մարտավարություններ փորձելու, և դա պետք է ողջունել. չէ՞ որ մեկ ամսում երեխա չի ծնվում. ժամանակ է պետք››,-նկատեց նա:
Թևան Պողոսյանն ընդդիմության պայքարը համարում է ազգային ուժերի պայքար՝ թույլ չտալու Արցախի և Հայաստանի պետականության կորուստը:
Վանեցյանի՝ նախկինների ստվերից ազատվելու քայլը դրական է գնահատում և նշում, որ 2-3 ամիս հետո կարելի է խոսել արդյունքների մասին: