Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատի բոլոր խմբակցություններին խնդրել է միանալ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու և Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու իր առաջարկին: Այս մասին Բուայեն գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ես Սենատի բոլոր խմբակցություններին խնդրել եմ միանալ իմ առաջարկին` դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները և ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը: Կյանքեր են վտանգված, ցեղասպանությունը տեղի է ունենում մեր աչքի առաջ: Գործելու ժամանակն է»,- գրել է Բուայեն: