Մարսել քաղաքի 11-րդ և 12-րդ վարչական շրջանները պատրաստակամություն են հայտնել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն։
«Նախաձեռնության հեղինակներն են շրջանների ղեկավար Սիլվեն Սումետրը և պատգամավոր Ժյուլիեն Քսավիերը»,- նշում է ֆրանսիացի գործիչը։
Պատգամավորը գրել է, որ իրենք չեն կարող որպես դիտորդ նայել այս էթնիկ զտումներին։